Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հանդիպում Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների ընտանիքների հետ

14.11.2018

Այսօր Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը հանդիպել է  Արցախյան պատերազմում զոհված վեդեցի և արարատցի ազատամարտիկների ընտանիքների անդամների հետ։ Ողջունելով հերոս տղաների հարազատներին՝ մարզի ղեկավարը իր աջակցությունն է  հայտնել նրանց, խոնարհվել բոլոր այն տղաների հիշատակի առաջ, ում շնորհիվ այսօր ապրում ենք խաղաղ երկրում և լուսավոր ապագայի ակնկալիքով։ Անմիջական մթնոլորտում հարազատները խոսել են իրենց խնդիրների, բարձրաձայնել իրենց հուզող հարցերի մասին։ Հանդիպման ավարտին Գարիկ Սարգսյանը  ևս մեկ անգամ շնորհակալություն է  հայտնել բոլորին ներկայության համար և ավելացրել, որ նմանօրինակ հանդիպումները կրելու են շարունակական բնույթ, և իրենք  անելու ենք հնարավոր ամեն բան մշտապես նրանց կողքին լինելու, նրանց հոգսերը թեթևացնելու համար։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 11:48:35