Նորություններ
Հանդիպում զոհված արտաշատցի ազատամարտիկների հարազատների հետ
16.11.2018
Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը նոյեմբերի 15-ին հանդիպել է Արցախյան պատերազմում զոհված արտաշատցի ազատամարտիկների ընտանիքների անդամների հետ։ Ինչպես Վեդիում, այստեղ ևս հանդիպումն անցել է անմիջական մթնոլորտում. զոհված ազատամարտիկների հարազատների հետ մարզպետը զրուցել է, քննարկել, խոսել խնդիրներից ու խնդրահարույց հարցերից։ Գարիկ Սարգսյանն իր խոսքում ասել է, որ հերոսների ընտանիքները պետք է ապրեն բարեկեցիկ պայմաններում, շրջապատված լինեն հոգատարությամբ ու հարգանքով, և այդ ամենին հասնելու համար արվելու է հնարավոր ամեն ինչ։