Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի շնորհավորական ուղերձը ուսանողների միջազգային օրվա կապակցությամբ

17.11.2018

Սիրելի՜ ուսանողներ,

Շնորհավորում եմ ձեզ Ուսանողների միջազգային օրվա կապակցությամբ։

Դուք եք հասարակության շարժիչ ուժն ու մեր երկրի խոստումնալից ապագան։ Մաղթում եմ ձեզ խորը և բարձրարժեք գիտելիքներով, հայրենասիրական ու բարոյական վեհ գաղափարներով լեցուն ուսումնառություն։ Հավատացած եմ՝ ձեզնով ու ձեր շնորհիվ է մեր երկիրը վաղը մարտահրավերներ նետելու աշխարհին՝ իր մարդասիրությամբ ու նորարարական գաղափարներով, զարգացած տնտեսությամբ ու հայտնի գիտնականներով։

Կրկին շնորհավորում եմ ձեզ օրվա կապակցությամբ, մաղթում առողջություն, բազում նվաճումներ, սեր ու հավատ, քանզի ապագան ձեր ձեռքերում է։ 

 

Գարիկ Սարգսյան

ՀՀ Արարատի մարզպետ

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 11:02:31