Նորություններ
Ոսկետափում ասֆալտապատում է իրականացվել
19.11.2018
Ենթակառուցվածքների բարելավման նպատակով Ոսկետափ համայնքում իրականացվել է սուբվենցիոն ծրագիր. ասֆալտապատվել է երեք փողոց։ Ծրագիրն արժեցել է 14.694.300 դրամ, որի մեծ մասը՝ 13 մլն 380.300 դրամը, հատկացվել է համայնքի կողմից։ Աշխատանքներն իրականացվել են <<ԲԵՐՄԱ>> ՓԲԸ-ի կողմից՝ մեկնարկելով սույն թվականի օգոստոսի 20-ին և ավարտվել նախատեսվածից շուտ։ Ըստ պայմանագրի՝ ասֆալտապատվել են համայնքի Նոյ, Շատախ և Ս. Հովհաննիսյան փողոցները։