Նորություններ
Նոր ՈՒղիում հանդիսությունների սրահ է կառուցվել
20.11.2018
Արարատի մարզում իրականացվող մի քանի սուբվենցիոն ծրագրերից մեկը կյանքի է կոչվել Նուր Ուղի համայնքում: Այստեղ արդեն իսկ ավարտվել են հանդիսությունների սրահի կառուցման աշխատանքները: Արժեքը կազմել է 15.695.280 դրամ: Պետական միջոցներով և համայնքի ֆինանսավորմամբ (պետություն՝ 4.920.000 դրամ, համայնք՝ 10.541.900 դրամ ) կառուցված սրահը նախատեսված է 200 հոգու համար, բաղկացած է դահլիճից, խոհանոցից և սանհանգույցից: Աշխատանքներն իրականացվել են <<Վազգեն և որդիներ>> ՍՊԸ-ի կողմից: