Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արարատի մարզպետը մասնակցել է կարատեի մարզային առաջնությանը

26.11.2018

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը ներկա է  գտնվել Հայաստանի Դուքենդո կարատեի ֆեդերացիայի կողմից կազմակերպված մարզային առաջնությանը: Ողջունելով մասնակիցներին` մարզի ղեկավարը հաջողություններ և նվաճումներ է մաղթել, ինչպես նաև շնորհակալություն հայտնել կազմակերպիչներին մրցաշարն անցկացնելու համար, քանի որ այն նպաստում է սպորտի մասսայականացմանը, երեխաների  բարոյահոգեբանական ու հայրենասիրական դաստիարակությանը:
Միջոցառման ավարտին Համաշխարհային դուքենդո կարատեի ֆեդերացիայի նախագահ Գոռ Վարդանյանի անունից Գարիկ Սարգսյանին են  հանձնել անվանական հուշանվեր: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 18:18:23