Նորություններ
Արարատի մարզպետարանում անցկացվել են եռօրյա դասընթացներ
28.11.2018
Արարատի մարզում նոյեմբերի 26-28-ը անց են կացվել դասընթացներ՝ մարզի բժշկական հաստատությունների բուժքույրերի ու սոցիալական աշխատողների մասնակցությամբ:
Դասընթացներն ընդգրկել թեմաներ սննդամթերքի անվտանգության հիմունքների, միկրոսննդանյութերի անբավարարության պատճառների, հետևանքների և հաղթահարման ռազմավարություններ,, ՀՀ-ում պարենային անվտանգությամ ապահովման հիմնախնդիրների և առողջ սննդի կազմակերպման սկզբունքների վերաբերյալ:
Դասընթացները անցկացվել են 3 օր շարունակ, վեց ժամ տևողությամբ՝ յուրաքանչյուր օր ընդգրկելով 30 տարբեր մասնակցի և կյանքի կոչվել ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության կողմից իրականացվող <<Կովկասի և Կենտրոնական Ասիայի ընտրված երկրներում պարենային անվտանգությանը և սնուցմանն ուղղված կարողությունների հզորացում>> ծրագրի և ՀՀ առողջապահության նախարարության <<Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ>> ՓԲԸ-ի միջև կնքված համաձայնագրի համաձայն: