Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արարատի մարզպետարանում անցկացվել են եռօրյա դասընթացներ

28.11.2018

Արարատի մարզում նոյեմբերի 26-28-ը անց են կացվել դասընթացներ՝   մարզի բժշկական հաստատությունների բուժքույրերի ու սոցիալական աշխատողների մասնակցությամբ:

Դասընթացներն ընդգրկել  թեմաներ սննդամթերքի անվտանգության հիմունքների,  միկրոսննդանյութերի անբավարարության պատճառների, հետևանքների և հաղթահարման ռազմավարություններ,, ՀՀ-ում պարենային անվտանգությամ ապահովման հիմնախնդիրների և առողջ սննդի կազմակերպման սկզբունքների վերաբերյալ:      

Դասընթացները  անցկացվել են 3 օր շարունակ, վեց ժամ տևողությամբ՝ յուրաքանչյուր օր ընդգրկելով 30 տարբեր մասնակցի և կյանքի կոչվել  ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության կողմից իրականացվող  <<Կովկասի և Կենտրոնական Ասիայի ընտրված երկրներում պարենային անվտանգությանը  և սնուցմանն ուղղված կարողությունների հզորացում>> ծրագրի և ՀՀ առողջապահության նախարարության <<Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ>> ՓԲԸ-ի միջև կնքված համաձայնագրի համաձայն:

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 11:58:45