Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի ուղերձը Հաշմանդամների միջազգային օրվա կապակցությամբ

03.12.2018

Հարգելի՛ հայրենակիցներ,
1992 թ-ից սկսած դեկտեմբերի 3-ը նշվում է որպես Հաշմանդամների միջազգային օր, ինչը ևս մեկ առիթ է հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրներին հասարակության ուշադրությունը սևեռելու համար: Յուրաքանչյուրս պետք է անենք ամեն ինչ, որպեսզի սահմանափակ կարողություններ ունեցող յուրաքանչյուր անհատ իրեն զգա հասարակության լիիրավ անդամ ու անմասն չմնա որևէ կարևորագույն ծրագրերին ու գործընթացներին մասնակցելուց:
Հավատացած եղեք, խնդիրների լուծման ու իրավունքների իրացման բարդ ճանապարհին քայլելու ենք միասին՝ ձեռք ձեռքի տված և համատեղ ուժերով ենք հասնելու ցանկալի արդյունքին: Մաղթում եմ ձեզ հաջողություններ ու ակտիվ ձեռնարկումներ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 18:18:23