Տպել
Նորություններ
Արարատի մարզի բժշկական հաստատություններում նոյեմբերին ծնվել է 173 երեխա
06.12.2018
Ըստ Արարատի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության տվյալների՝ մարզի ծննդօգնություն իրականացնող հաստատություններում նոյեմբեր ամսին ծնվել է 173 երեխա՝ 91 տղա և 82 աղջիկ։ Մասնավորապես, Արտաշատի ԲԿ-ում ծնվել է 44 երեխա, Վեդու ծննդատանը՝ 61 երեխա, Մասիսի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել 47 երեխա, Արարատի ԲԿ-ում՝ 21։