Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի ուղերձը Սպիտակի երկրաշարժի տարելիցի առթիվ

07.12.2018

Սիրելի հայրենակիցներ,
1988 Սպիտակի երկրաշարժից 30 տարի անց մեր սրտերում դեռ ապրում է արհավիրքի հասցրած ցավն ու ավերածությունների հետքը։
Այսօր ևս իմ խոնարհումն եմ բերում երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակին և շնորհակալություն հայտնում բոլոր նրանց, ովքեր աղետին հաջորդած դժվարին րոպեներին ու օրերին եղել են հայ ժողովրդի կողքին, զորավիգ ու աջակից են եղել։ Մենք պարտավոր ենք մեկ բռունցք դարձած անել հնարավոր ամեն բան երկրաշարժից հետո առկա խնդիրների լուծման, հետևանքների վերացման, երկիրը շենացնելու համար։
Մաղթում եմ բոլորիդ համբերություն, ուժեղ կամք ու հավատ ապագայի ու մեր ուժերի հանդեպ։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 11:58:45