Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզպետ Գարիկ Սարգսյանի ուղերձը Մարդու իրավունքների օրվա կապակցությամբ

10.12.2018

  Հարգելի քաղաքացիներ, 

Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը սահմանում է հավասարություն և արժանապատվություն յուրաքանչյուր մարդու համար և նախատեսում, որ յուրաքանչյուր կառավարության կարևորագույն պարտականությունն է՝ ստեղծել պայմաններ, որ բոլոր մարդիկ կարողանան օգտվել իրենց անօտարելի իրավունքներից և ազատություններից։ Ցավոք,մեր երկրում վերջին տարիներին մարդու իրավունքների տեսանկյունից իրավիճակն անբավարար է եղել, մշտապես եղել են խնդիրներ, որոնք վերաբերել են իրավունքի բոլոր ճյուղերին՝ քաղաքացիական ազատություններից սկսած մինչև սոցիալ-տնտեսական իրավունքները: Այս տարի Մարդու իրավունքների օրը համընկնում է Հայաստանում այլևս պատմական իրականություն դարձած ազատ և արդար կերպով անցկացված ընտրությունների հետ։ Հավատացած եղեք, որ այսուհետ մարդկանց առավել հեշտ կլինի ձեռք բերել ավելի մեծ ազատություն և անվտանգություն: Ցանկանում եմ գնահատանքի և շնորհակալանքի խոսք ասել մարդու իրավունքների ջատագովներին և իրենց իրավունքները պաշտպանող հպարտ քաղաքացիներին: Վստահ եմ, որ բոլորս միասին շարունակելու ենք պաշտպանել մեր իրավունքներն ու այն արժեքները, որոնք ամրապնդում են բոլորիս համար ավելի արդար և ավելի լավ երկիր ունենալու հույսը: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 11:02:31