Նորություններ
Աշխատանքային խորհրդակցություն՝ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի գլխավորությամբ
11.12.2018
Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն այսօր անց է կացրել աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցած կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները ներկայացրել են իրենց ոլորտներում իրականացվող ծրագրերի ու մարզի ղեկավարի կողմից տրված հանձնարարականների ընթացքը:
Քաղաքաշինության վարչության ղեկավարը զեկուցել է, որ Արարատի մարզում գործունեություն իրականացնող համապատասխան կազմակերպությունները պատրաստ են ճանապարհների ձմեռային սպասարկմանը: Բացի այդ, ավարտին են մոտենում մի շարք համայնքներում իրականացվող ենթակառուցվածքների բարելավմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերը:
Դեկտեմբերի վերջին կայանալու է եռամսյակը մեկ հրավիրվող մարզխորհրդի հերթական նիստը, որին ընդառաջ Ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետը ներկայացրել է համայնքների 11 ամիսների հավաքագրման ցուցանիշները, թերացումներ ունեցող համայնքներն ու տարին հաջող կերպով փակելու համար ստացել նոր հանձնարարականներ:
Ինչպես յուրաքանչյուր տարի, 2018թ. ավարտին ևս Արարատի մարզպետի կողմից կպարգևատրվեն սպորտի և մշակույթի բանգավառում հաջողությունների հասած, մարզի և հանրապետության պատիվը միջազգային հարթակներում բարձր պահած մարզիկներն ու շնորհալիները: Աշխատանքային խորհրդակցության ավարտին Գարիկ Սարգսյանը հանձնարարականներ է տվել ամենամյա պարգևատրման արարողությունը կազմակերպելու, ինչպես նաև ամանորյա միջոցառումները պատշաճ կերպով անցկացնելու համար գյուղական և քաղաքային համայնքներ շրջաբերականներ ուղարկելու ուղղությամբ: