Նորություններ
Կարկտահարությունից և ցրտահարությունից տուժած հողօգտագործողները փոխհատուցում կստանան
13.12.2018
ՀՀ կառավարության որոշմամբ 2018թ. սկզբին տեղի ունեցած կարկտարահությունից և ցրտահարությունից հետևանքով տուժած գյուղացիական տնտեսությունները կստանան փոխհատուցում: Կարկտահարությունից կրած 50 և ավելի տոկոս վնասի, ինչպես նաև ցրտահարությունից կրած 80 և ավելի տոկոսի դեպքում Արարատի մարզի 18 համայնքների հողօգտագործողներին կտրվի 31 մլն 476 հազ. դրամ փոխհատուցում՝ 295 հա տարածության համար: 2018թ. մայիսի 15-ի կարկտահարությունից առավելապես տուժած Ջրահովիտ,Նոր Կյուրին, Զանգակատուն, Ուրցաձոր համայնքների 456 և ապրիլի 5-ի ցրտահարությունից տուժած Այգեստան, Մրգավան, Բերքանուշ, Ոստան համայնքների 457 հողօգտագործողներ արդեն իսկ կարող են իրենց փոստային բաժանմունքներից ստանալ հատկացված գումարները: