Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Կարկտահարությունից և ցրտահարությունից տուժած հողօգտագործողները փոխհատուցում կստանան

13.12.2018

ՀՀ կառավարության որոշմամբ 2018թ. սկզբին տեղի ունեցած կարկտարահությունից և ցրտահարությունից  հետևանքով տուժած գյուղացիական տնտեսությունները կստանան փոխհատուցում: Կարկտահարությունից կրած 50 և ավելի տոկոս վնասի, ինչպես նաև ցրտահարությունից կրած 80 և ավելի տոկոսի դեպքում Արարատի մարզի 18 համայնքների հողօգտագործողներին կտրվի 31 մլն 476 հազ. դրամ փոխհատուցում՝ 295 հա տարածության համար: 2018թ. մայիսի 15-ի կարկտահարությունից առավելապես տուժած Ջրահովիտ,Նոր Կյուրին, Զանգակատուն, Ուրցաձոր համայնքների 456 և ապրիլի 5-ի ցրտահարությունից տուժած Այգեստան, Մրգավան, Բերքանուշ, Ոստան համայնքների 457 հողօգտագործողներ արդեն իսկ կարող են իրենց փոստային բաժանմունքներից ստանալ  հատկացված գումարները: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 16:18:31