Նորություններ
Կապահովվի Արարատի մարզի 6 դպրոցի սեյսմիկ անվտանգությունը
14.12.2018
2018 թվականի դեկտեմբերի 13-ին ՀՀ կառավարության որոշմամբ հաստատվել է «Դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման» ծրագրում ընդգրկված 26 գերակա դպրոցների ցանկը:
Արարատի մարզի Փոքր Վեդի, Վանաշեն, Հովտաշատ, Հայանիստ, Այգեստան համայնքների միջնակարգ և Մասիս քաղաքի թիվ 3 հիմնական դպրոցներն ընդգրկված են այդ ցանկում և ենթակա են առաջնահերթ կարգով ուժեղացման և/կամ նորի կառուցման: Վերջիններս համարվում են սեյսմիկ անվտանգության տեսակետից բարելավման անհրաժեշտություն ունեցող առաջնահերթ դպրոցներ:
Կառավարության 2017 թ. համապատասխան որոշմամբ հաստատված դպրոցների ցանկում ներառված է եղել նաև Նոր Խարբերդի թիվ 1 միջնակարգ դպրոցը, որտեղ այժմ շինարարություն է իրականացվում :