Նորություններ
Արարատի մարզի թատերախմբերը՝ <<Էտյուդ-2018>> փառատոնի ֆավորիտներ
17.12.2018
Երևանում կայացած<<էտյուդ-2018>> ամենամյա փառատոնին Արարատի մարզը ներկայացրել են երեք՝ Մասիս քաղաքի թիվ 1 դպրոցի <<Սիրոն>> (գեղ. Ղեկավար՝ Արշակ Ղազարյան) , Մասիսի մշակույթի կենտրոնի <<Մասիսի Նոր սերունդ>> (գեղ. Ղեկավար՝ Արշակ Ղազարյան) և Գեղանիստի միջնակարգ դպրոցի թատերախմբերը (գեղ. Ղեկավար՝ Դիաննա Ղազարյան): Առաջին պատվավոր մրցանակին արժանացած <<Սիրոն>>-ը փառատոնին ներկայացել էր Հ. Թումանյանի <<Պոչատ աղվեսը>> հեքիաթ-ներկայացմամբ:
Հատկանշական է, որ փառատոնի երեք գլխավոր մրցանակները բաժին ընկան հենց այս թատերական խմբերին՝ ճանապարհ բացելով նրանց համար դեպի միջազգային բեմեր. երեք թատերախումբը միաժամանակ հրավեր են ստացել մասնակցելու 2019թ. ամռանը Վրաստանի Բաթումի քաղաքում կայանալիք <<WONDERLAND>> միջազգային մրցույթ-փառատոնին: