Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Կայացավ ազգային նվագարանների և երգի մարզային փառատոնի գալա համերգը

19.12.2018

Դեկտեմբերի 18-ին Արարատի մարզպետարանի նախաձեռնությամբ Մասիսի առնո Բաբաջանյանի անվան երաժշտական դպրոցում կայացել է ազգային նվագարանների և երգի մարզային մրցույթ-փառատոնի գալա համերգը՝ մարզի արվեստի և երաժշտական դպրոցների շնորհալի սաների մասնակցությամբ: Մինչ այդ նոյեմբերի 27-ից դեկտեմբերի 10-ը կայացել էր փառատոնի նախընտրական փուլը, որին մասնակցած 100 սաներից ընտրվել էին առաջին, երկրորդ, երրորդ հորիզոնականները զբաղեցրած և խրախուսական մրցանակների արժանացած 39 լավագույնները: Գալա համերգին ներկա են եղել Արարատի մարզպետի խորհրդական Լիլիթ Միրզախանյանը, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դասախոսներ, երաժշտասերներ: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 11:58:45