Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ռոբերտ Աբրահամյանին նվիրված խաչքարի բացում Տափերական համայնքում

21.12.2018

Այսօր  Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը մասնակցել է ապրիլյան պատերազմում զոհված զինծառայող Ռոբերտ Աբրահամյանի 25-ամյակին նվիրված խաչքարի բացման արարողությանը, որին ներկա էին նրա հարազատները, ազատամարտիկներ, տափերականցիներ:
Ելույթ ունենալով բացման արարողությանը՝ Գարիկ Սարգսյանը իր խոնարհումն է արտահայտել բոլոր այն տղաների հիշատակի առջև, ովքեր առանց վարանելու հանուն հայրենիքի նետվեցին գիտակցված մահվան՝ զոհելով ամենաթանկը՝ կյանքը: Գարիկ Սարգսյանն իր խոսքում ավելացրել է նաև, որ հերոս տղաների հիշատակը պիտի հավերժացվի ոչ միայն խաչքարներ կերտելով, այլև յուրաքանչյուրի ամենօրյա գործով, ապրելակերպով ու հայրենիքին անմնացորդ նվիրվածությամբ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 11:58:45