Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Տարեվերջյան խորհրդակցություն՝ Արարատի մարզի բուժհաստատությունների տնօրենների մասնակցությամբ

26.12.2018


Դեկտեմբերի 26-ին Արարատի մարզպետարանում կայացած խորհրդակցության օրակարգում ընդգրկվել են մարզպետարանի առողջապահության բաժնի, բուժկազմակերպությունների տարեկան գործունեությանը, աշխատանքային կարգապահությանը, դպրոցական բուժքույրերի աշխատանքներին, ինչպես նաև ՀՀ ԱՆ ՀՎԿԱԿ ՊՈԱԿ <<Արարատ>> մասնաճյուղի մասնագետների մասնակցությամբ զորակոչիկների պատվաստումներին և այլ աշխատանքներին վերաբերող հարցեր:
Մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Սուսաննա Կտրակյանն ամփոփ հաշվետվություն է ներկայացրել 56 բուժհաստատությունների (մարզպետարանի ենթակայության 42, համայնքային ենթակայության 41 բժշկական ամբուլատորիաներ/ՀՈԱԿ/) միջոցով իրականացված բուժկանխարգելիչ աշխատանքների, առողջապահական խնդիրների լուծման նպատակով քաղաքացիներին տրամադրված ֆինանսական աջակցության, մի շարք բուժհաստատություններում 11 ամիսների ընթացքում վճարովի ծառայությունների մուտքերի, անապահով և բազմազավակ ընտանիքների անդամներին առողջական խնդիրների լուծման և իրականացված մյուս աշխատանքների վերաբերյալ: Խորհրդակցության ավարտին Սուսաննա Կտրակյանը շնորհավորել է բոլորին գալիք Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ, մաղթել առողջություն, խաղաղություն և բարեկեցություն:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 11:10:23