Նորություններ
Հայտարարություն
26.12.2018
Հարգելի բնակիչներ,
Տեղեկացնում ենք ձեզ, որ նախատոնական և տոնական օրերին՝ սույն թվականի դեկտեմբերի 29-ից մինչև 2019թ. հունվարի 7-ը, Արարատի մարզպետարանի ենթակայության բուժհաստատություններում սահմանվելու են հիվանդանոցային /շուրջօրյա/ և ամբուլատոր-պոլիկլինիկական /ժամը 11_00-13:00/ հերթապահություններ: Անհրաժեշտության դեպքում կարող եք դիմել ձեր սպասարկման տարածքի ամբուլատոր-պոլիկլինիկական կամ համապատասխան հիվանդանոցային բուժհաստատություն:
ՀՀ Արարատի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչություն