Նորություններ
Շնորհակալագրեր՝ մշակույթի և արվեստի բնագավառների շնորհալիներին
26.12.2018

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն այսօր շնորհակալագրեր ու դրամական պարգևներ է հանձնել Արարատի մարզի արվեստի և գեղարվեստի դպրոցների միջազգային մրցույթների դափնեկիր սաներին ու մշակույթի ոլորտում մեծ ավանդ ունեցող գործիչներին: Շնորհավորելով բոլորին 2018 թվականի ընթացքում ունեցած նվաճումների կապակցությամբ՝ Գարիկ Սարգսյանը մաղթել է, որ 2019 թվականը նույնպես լինի ձեռքբերումների ու հաջողությունների, արևշատության և բուռն ստեղծագործական գործունեության տարի: