Նորություններ
Վառվեցին Արտաշատի գլխավոր տոնածառի լույսերը
27.12.2018
Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն ներկա է եղել Արտաշատի քաղաքապետարանի կողմից կազմակերպված ամանորյա միջոցառմանը։ Բացելով միջոցառումը՝ մարզի ղեկավարը շնորհավորել է բոլորին գալիք Ամանորի ու Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ, մաղթել, որ եկող տարին լինի խաղաղության, ուրախության ու բարեկեցության տարի։ Արտաշատի արվեստի և երաժշտական դպրոցների սաների մասնակցությամբ կազմակերպված միջոցառման ավարտին վառվել են քաղաքի գլխավոր տոնածառի լույսերն ու բոլոր մանուկներին քաղաքապետարանի կողմից բաժանվել ամանորյա նվերներ։