Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Պարգևատրվել են մարզաշխարհի ներկայացուցիչները

27.12.2018

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն այսօր ընդունել է  Արարատի մարզը ներկայացնող Եվրոպայի և Աշխարհի առաջնությունների մրցանակակիր մարզիկներին ու նրանց մարզիչներին, հանձնել նրանց շնորհակալագրեր ու դրամական պարգևներ:  ՄԱրզի ղեկավարը Հունահռոմեական ըմբշամարտ, ծանրամարտ, սամբո, հեծանվասպորտ, ազատ ոճի ըմբշամարտ մարզաձևերի ներկայացուցիչներին շնորհակալություն է  հայտնել միջազգային հարթակներում մարզի, հանրապետության պատիվը բարձր պահելու, անկախ դժվարություններից՝ սպորտն առաջնային համարելու և ամենօրյա աշխատասիրության համար: Շնորհավորելով 2018 թվականին գրանցած հաջողությունների համար՝  Գարիկ Սարգսյանը մաղթել է, որ որ 2019 -ը լինի առողջության, խաղաղության և մեդալաշատ տարի:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 11:58:45