Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ

28.12.2018


Սիրելի հայրենակիցներ,
Ի սրտե շնորհավորում եմ ձեզ գալիք Ամանորի և Սուրբ Ծննդյան տոնի կապակցությամբ, մաղթում, որ 2019 թվականին իրականանան ձեր նվիրական երազանքներն ու կյանքի կոչվեն ձեր բոլոր նախաձեռնությունները։
Ամիսներ առաջ միահամուռ կերպով մենք արդեն իսկ թևակոխել ենք մի փուլ, որը խոստումնալից սկիզբն է լուսավոր ու բաղձալի ապագայի, հիմքը խաղաղ ու հզոր երկիր կառուցելու մեր ձգտման։ Համոզված եմ, որ հաստատակամությամբ ու միասնականորեն կբացենք ու կշարունակենք տարին և կհավատանք, որ ապագան իսկապես մեր ձեռքերում է։
Կրկին շնորհավորում եմ բոլորիդ գալիք Ամանորն ու Սուրբ Ծնունդը և մաղթում քաջ առողջություն, բարեկեցություն, խաղաղ ու հզոր երկիր, ուր պաշտպանված ու երջանիկ է ամեն քաղաքացի։

Գարիկ Սարգսյան
ՀՀ Արարատի մարզպետ
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 14:58:32