Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գարիկ Սարգսյանն անցկացրել է առաջին աշխատանքային խորհրդակցությունը

08.01.2019

Այսօր Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը մարզպետարանի պատասխանատու պաշտոնյաների մասնակցությամբ անցկացրել է 2019 թվականի առաջին աշխատանքային խորհրդակցությունը: Շնորհավորելով Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ՝ մարզի ղեկավարը հաջողություններ ու նոր ձեռքբերումներ է մաղթել, նաև նշել, որ 2018 թվականի ընթացքում արձանագրած թիմային հաջողությունները պետք է 2019թ. ևս շարունակելի լինեն:
Ստորաբաժանումների ղեկավարները տեղեկություն են ներկայացրել համայնքներում սեփական եկամուտների հավաքագրման, համայնքային բյուջեների ուղղությամբ հանրային լսումների գործընթացի կազմակերպման, մարզում մեկնարկած զորակոչի, հանրակրթական ուսումնական հաստատություններում ջեռուցման և սանիտարահիգիենիկ նորմալ պայմանների ապահովման վերաբերյալ: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև այլ բնագավառներին վերաբերող հարցեր, տրվել հանձնարարականներ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 12:10:35