Նորություններ
«Գառնի-Երևան» ջրատարի վթարային ջրանջատում
09.01.2019
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ Նուբարաշենին կից ձորակում, «Գառնի-Երևան» ջրատարի վրա առաջացած վթարի վերացմամբ պայմանավորված, ս.թ. հունվարի 9-ին ժամը 10.00-ից մինչև հունվարի 10-ը ժամը 08.00-ն կդադարեցվի Արարատի մարզի Բարձրաշեն, Դիտակ, Ջրաշեն, Նոր Խարբերդ գյուղերի և անմիջապես ջրատարից սնվող բաժանորդների ջրամատակարարումը.
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության համար և կանխավ հայտնում շնորհակալություն ըմբռնման համար:
«Վեոլիա Ջուր» ՓԲԸ