Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

«Գառնի-Երևան» ջրատարի վթարային ջրանջատում

09.01.2019

 «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ Նուբարաշենին կից ձորակում, «Գառնի-Երևան» ջրատարի վրա առաջացած վթարի վերացմամբ պայմանավորված, ս.թ. հունվարի 9-ին ժամը 10.00-ից մինչև հունվարի 10-ը ժամը 08.00-ն կդադարեցվի Արարատի մարզի Բարձրաշեն, Դիտակ, Ջրաշեն, Նոր Խարբերդ գյուղերի և անմիջապես ջրատարից սնվող բաժանորդների ջրամատակարարումը. 
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության համար և կանխավ  հայտնում շնորհակալություն ըմբռնման համար:

  «Վեոլիա Ջուր» ՓԲԸ
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 16:18:31