Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արարատի մարզում ընթանում է ձմեռային զորակոչը

10.01.2019

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն այսօր ներկա է եղել  զինակոչիկներին Արարատի մարզային զինկոմիսարիատից   զինվորական ծառայության ճանապարհելու արարողությանը: Դիմելով հայրենյաց սահմանների ապագա պաշտպաններին՝ մարզի ղեկավարն ասել է.
- Սիրելի՛ զինակոչիկներ, ընտանիքը պետության հիմքն է, զինվորները՝ պետության ողնաշարը: Մաղթում եմ ամուր ընտանիք ու պաշտպանված սահմաններ, ծառայության ընթացքում խորը գիտելիքների ձեռքբերում, որոնք չեք կիրառի պատերազմական իրավիճակում և հավատացնում, որ ծառայելու եք բարոյահոգեբանական առողջ մթնոլորտում: Ձեր թիկունքն ամուր է, քանզի բոլորս՝ փոքրից մինչև մեծահասակ, միասնաբար ձեզ հետ ենք, ձեր կողքին: Բարի ծառայություն և բարի վերադարձ բոլորիդ:

Իրենց ելույթի խոսքում զինակոչիկների ծնողները մեծ հպարտությամբ էին շեշտում, որ զավակներին ճանապարհում են ծառայության՝ հանուն հայրենիքի ու ժողովրդի: Տեր Մխիթար քահանա Ալոյանի կողմից օրհնություն ստանալուց հետո զինվորները մեկնեցին կենտրոնական հավաքակայան:

 


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 11:48:35