Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հոգևոր կյանքն Արարատի մարզում նոր շունչ է ստացել

14.01.2019

 Արարատի մարզի հոգևոր-եկեղեցական  կյանքում   կյանքի են կոչվել  մի շարք  ծրագրեր. Գերշ. Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանի նախաձեռնությամբ և օրհնությամբ 17-րդ դարի սրբավայր համարվող Բուրաստանի Սուրբ Հակոբ եկեղեցին Սուրբ Պատարագի մատուցմամբ իր դռները բացեց համայնքի անդամների ու հավատավոր ժողովրդի համար՝ տասնամյակների լռությունից հետո նոր շնչառություն տալով Բուրաստանի հոգևոր կյանքին: Առաջին անգամ Արարատի մարզի եկեղեցիներում ծառայող 32 խոնարհ սպասավորներ Գևորգ սրբազանի ձեռամբ ստացել են դպրական աստիճան, ինչը համընկել է նույն օրը Արտաշատի Սուրբ Հովհաննես Ավետարանիչ եկեղեցում բացառիկ կերպով նշվող Սուրբ Ստեփանոս Նախավկայի տոնի հետ: Հոգևոր կյանքի ակտիվացման հետ մեկտեղ այս ընթացքում նաև իրականացվել են սոցիալական ծրագրեր, որոնց շրջանակներում, Սուրբ Ծննդյան առիթով, նվերներ են բաժանվել Արտաշատի դպրոցներում ներառական կրթություն ստացող 125 աշակերտների, մատաղ՝ Մասիս քաղաքի հանրակացարաններում բնակվողներին, նվերներ՝ հանրակացարանների կարիքավորներին ու Խարբերդի մասնագիտացված մանկատան սաներին:
Ի շարս այս ծրագրերի, նախատեսվում է ավարտել կամ վերակառուցել, օծել կիսախոնարհ եկեղեցիներն ու մատուռները, քաղաքային հիվանդանոցներին կից հիմնել մատուռներ: Ապագա սերունդներին հայեցի ու քրիստոնեաբար կրթելու նպատակով ծրագրաված է մարզում հայորդաց տների, կիրակնօրյա դպրոցների կամ կրթական, զարգացման կենտրոնների, բարեգործական ճաշարանների հիմում, սոցիալական ու ուսուցողական ծրագրերի իրականացում, որի մեջ կներգրավվեն սոցիալապես անապահով խավի, թմրամոլությամբ, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով տառապող անձինք, անպաշտպան կամ անտուն երեխաներն ու միայնակ, անօգնական ծերերը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 18:19:20