Նորություններ
Խորհրդակցություն՝ մարզի տարածքում գտնվող գազալցակայանների և բենզալցակայանների ներկայացուցիչների մասնակցությամբ
15.01.2019
Այսօր Արարատի մարզպետարանում տեղի է ունեցել հեղուկ, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետեր ունեցող տնտեսվարող սուբյեկտների ներկայացուցիչների և համայնքների ղեկավարների մասնակցությամբ խորհրդակցություն, որը վարել է մարզպետի տեղակալ Արտավազդ Նազարեթյանը: Խորհրդակցությանը ներկա են եղել նաև մարզպետի տեղակալ Արթուր Մկրտչյանը, մարզպետարանի քաղաքաշինության վարչության աշխատակիցները:
Հանդիպմանը քննարկվել են մարզի բենզալցակայանների և գազալիցքավորման ճնշակայանների սանհանգույցների սանիտարահիգիենիկ նորմերի համար ներկայացվող պահանջները: Մարզպետի տեղակալներն առաջարկել են հնարավորինս սեղմ ժամկետում հասարակական սանհանգույցները համապատասխանեցնել ՀՀ քաղաքաշինության կոմիտեի կողմից մշակված պահանջներին և արդյունքների մասին տեղեկատվություն ներկայացնել մարզպետարան: Մասնակիցներին տրամադրվել է ուղեցույց, որում ներկայացված է հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետերում սանհանգույցների հիգինեիկ նորմերի ուղղությամբ ներկայացվող պահանջները և ՀՀ առողջապահության նախարարի՝ 2009թ. ապրիլի 16-ի N06-Ն հրամանով սահմանված հասարակական զուգարաններին ներկայացվող սանիտարական կանոններն ու նորմերը: