Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Խորհրդակցություն՝ մարզի տարածքում գտնվող գազալցակայանների և բենզալցակայանների ներկայացուցիչների մասնակցությամբ

15.01.2019

Այսօր Արարատի մարզպետարանում տեղի է ունեցել հեղուկ, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետեր ունեցող տնտեսվարող սուբյեկտների ներկայացուցիչների և համայնքների ղեկավարների մասնակցությամբ խորհրդակցություն, որը վարել է մարզպետի տեղակալ Արտավազդ Նազարեթյանը: Խորհրդակցությանը ներկա են եղել նաև մարզպետի տեղակալ Արթուր Մկրտչյանը, մարզպետարանի քաղաքաշինության վարչության աշխատակիցները:
Հանդիպմանը քննարկվել են մարզի բենզալցակայանների և գազալիցքավորման ճնշակայանների սանհանգույցների սանիտարահիգիենիկ նորմերի համար ներկայացվող  պահանջները:  Մարզպետի տեղակալներն առաջարկել են հնարավորինս սեղմ ժամկետում հասարակական սանհանգույցները համապատասխանեցնել  ՀՀ  քաղաքաշինության կոմիտեի կողմից մշակված պահանջներին և արդյունքների մասին տեղեկատվություն ներկայացնել մարզպետարան: Մասնակիցներին տրամադրվել է ուղեցույց, որում ներկայացված է հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետերում սանհանգույցների հիգինեիկ նորմերի  ուղղությամբ ներկայացվող պահանջները և ՀՀ առողջապահության նախարարի՝   2009թ. ապրիլի 16-ի N06-Ն հրամանով սահմանված հասարակական զուգարաններին ներկայացվող սանիտարական կանոններն ու նորմերը:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 11:10:23