Նորություններ
Վերականգնվում է Մասիսի Ս. Աստվածածին եկեղեցին
15.01.2019
2018թ. դեկտեմբերին հետախուզական պեղումներ են սկսվել Մասիս գյուղի 19-րդ դարում կառուցված Ս. Աստվածածին խոնարհված եկեղեցում: Եկեղեցին համարվում է Արարատյան դաշտում կառուցված հողաշեն ճարտարապետության բացառիկ նմուշներից մեկը և ներկայանում որպես եռանավ բազիլիկ հորինվածքով կավաշեն կառույց: Հնագիտական խմբի մեջ ընդգրկված են նաև մասիսցիներ, խմբի ղեկավարն է հնագետ Լևոն Մկրտչյանը: Արդեն իսկ ավարտվել են հետախուզական աշխատանքները, տարածքը մաքրվել է շինաղբից, որին զուգահեռ իրականացվել է նաև հողային և բուսական շերտի մաքրում: Աշխատանքների արդյունքում ուրվագծվել են եկեղեցու հատակագիծը, հարավային ավանդատունը, հայտնաբերվել են եկեղեցական արարողությունների ժամանակ օգտագործվող պարագաներ:
Հետախուզական փուլին հաջորդելու է չափագրման և վերականգնման փուլը, որն իրականացվելու է եղանակային բարենպաստ պայմանների դեպքում՝ վերականգնող ճարտարապետ Գարեգին Կնյազյանի կողմից: