Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Կտրվի դպրոցական օլիմպիադաների դպրոցական և տարածքային փուլերի մեկնարկը

16.01.2019

Հունվարի 29-ից կմեկնարկեն առցանց օլիմպիադաների (բնագիտամաթեմատիկական) դպրոցական և առարկայական օլիմպիադաների տարածքային փուլերը: Արարատի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության տեղեկացմամբ՝ առցանց օլիմպիադաներին մասնակցելու համար հայտավորվել է Արարատի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունները ներկայացնող 4750 աշակերտ, առարկայական օլիմպիադաների տարածքային փուլին մասնակցելու իրավունք է ստացել 3000 աշակերտ:
Աշակերտների մասնակցության ակտիվությունը,ինչպես նախորդ տարիներին, պահպանվել է: Օլիմպիադաների մեկնարկին ընդառաջ իրականացվում են նախապատրաստական՝ տարածքային փուլի համար նախատեսված առաջադրանքների, ժամանակացույցի և ստուգող հանձնաժողովների կազմման աշխատանքներ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 11:02:31