Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հանդիպում միջին մասնագիտական կրթական հաստատությունների տնօրենների հետ

16.01.2019

 Հունվարի 16-ին Գարիկ Սարգսյանը ընդունել է մարզի միջին մասնագիտական 4 կրթական հաստատությունների տնօրեններին։ Հանդիպման նպատակը այս ոլորտում առկա խնդիրների վերհանումն է, ձեռքբերումների ու իրականացվող ծրագրերի միջոցով միջին մասնագիտական կրթության մասսայականացումը։ Հանդիպման ընթացքում հաստատությունների տնօրենները խոսել են վերջին տարիներին գրանցված դիմորդների ակտիվությունից, առկա հոսքերից և շրջանավարտների արձանագրած հաջողություններից, աշխատանքի տեղավորման ու միջազգային մի շարք կազմակերպությունների հետ սերտ համագործակցությունից, ապա ներկայացրել հիմնականում հանդիպող խնդիրները, որոնք առավելապես առաջանում են շենքային պայմանների անհարմարություններից և ուսումնական գործընթացի իրականացումը դարձնում ոչ լիարժեք: Իր  խոսքում մարզի ղեկավարը  պատրաստակամություն է  հայտնել աջակցելու միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում ուսումնական գործընթացների կազմակերպմանը, տարաբնույթ նորարարությունների ներմուծմանը և հավելել, որ միջին մասնագիտական կրթական հաստատությունների կողմից ներկայացված առարկայական առաջարկություններն ու ներուժը մարզում պետական քաղաքականություն իրականացնող կառույցի՝ մարզպետարանի կողմից կարող են ներկայացվել ոչ միայն ՀՀ կառավարության քննարկմանը, այլև ապագայում կայանալիք միջազգային համաժողովներում:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-17 15:11:36