Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Նախադպրոցական և հանրակրթական ուսումնական հաստատություններում շարունակվում է սուր շնչառական հիվանդությունների նկատմամբ վերահսկողությունը

17.01.2019

Արարատի մարզի դպրոցներում և մանկապարտեզներում հունվարի 9-ից ՀՀ ԱՆ նախաձեռնությամբ իրականացվում է «համաճարակային ֆիլտր», որը նպատակ ունի վերահսկել կրթական հաստատություններում սուր շնչառական վարակների տարածումը:
Այդ նպատակով նախադպրոցական և հանրակրթական ուսումնական հատատություններ ուղարկված շրջաբերականների համաձայն՝ վերոհիշյալ հաստատություններում առավոտյան ժամը 8:00-ից պետք է ապահովվի համաճարակային ֆիլտր իրականացնող մասնագետների ներկայությունը, երեխաների, ինչպես նաև մանկավարժական և սպասարկող անձնակազմի շրջանում գրիպանման երևույթներով (ջերմություն, շնչառական ախտանշաններ, կոկորդի ցավ, մկանային ցավ, գլխացավ) հիվանդությունների հայտնաբերման դեպքում չթույլատրվի նրանց մուտքը հաստատություններ, իրականացվի տվյալների արձանագրված տվյալների ուղարկում տարածքային պոլիկլինիկական կազմակերպություններին՝ երեխաների բժշկական հսկողությունը ապահովելու նպատակով և այլն:
Շրջաբերականներին կցված է նաև գրիպանման երևույթներով անձանց հայտնաբերման վերաբերյալ տեղեկատվության հստակ ձևաչափը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 16:22:07