Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզպետարանում քննարկվել են ոռոգման ջրի մատակարարման խնդիրները

18.01.2019

 Այսօր Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի և ՀՀ ԷԵԲՊՆ Ջրային կոմիտեի նախագահ Ինեսսա Գաբայանի գլխավորությամբ մարզպետարանում կայացած խորհրդակցությանը քննարկվել են ոռոգման շրջանի նախապատրաստմանը վերաբերող հարցեր: Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության, Ջրային կոմիտեի, Արարատի մարզպետարանի և մարզի տարածքում գտնվող Ջրօգտագործողների ընկերությունների ներկայացուցիչները:

Ողջունելով մասնակիցներին՝ Գարիկ Սարգսյանը պատասխանատուներին հորդորել ժամանակին ներկայացնել այն խնդիրները, որոնք հետագայում խոչընդոտներ են ստեղծում ոռոգման ջրի մատակարարումը պատշաճ ձևով ապահովելու գործում: Մարզպետն առաջարկել է աշխատանքներն այնպես կազմակերպել, որ բնակչության շրջանում դժգոհություններ չառաջանան, իսկ ոռոգման ջրի սակավությամբ կամ բացակայությամբ պայմանավորված բերքի կորուստները բացառվեն:

Ջրային կոմիտեի նախագահը ևս նշել է սպառողներին որակյալ ծառայություններ մատուցելու կարևորությունը և ասել, որ անհրաժեշտ է ակտիվացնել համագործակցությունը և հնարավորինս կազմակերպված նախապատրաստվել գյուղատնտեսական տարուն: Ջրօգտագործողների ընկերությունների ղեկավարները ներկայացրել են իրենց մոտ առկա վիճակը, պլանավորված միջոցառումները և առաջարկություններ արել խնդիրների լուծման վերաբերյալ: Պատասխանելով ներկաների հարցերին՝ Կոմիտեի ներկայացուցիչները նշել են, որ ճիշտ կառավարման դեպքում հնարավոր է ապահովել պատշաճ ջրամատակարարում, ինչպես նաև կարևորել են հավաքագրման ցուցանիշները բարձրացնելու նպատակով սպառողների հետ տարվող բացատրական աշխատանքների նշանակությունը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 18:19:20