Նորություններ
Արարատի մարզպետը մասնակցել է Ջրահովիտի դպրոցի հիմնանորոգված մասնաշենքի բացման արարողությանը
21.01.2019
Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը ներկա է եղել «Լույս և հույս» բարեգործական կազմակերպության կողմից Ջրահովիտի միջնակարգ դպրոցի հիմնանորոգված մասնահատվածի բացման արարողությանը։ 30 մլն դրամ արժողությամբ իրականացված ծրագրին զուգահեռ ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ և համայնքապետարանի համաֆինանսավորմամբ դպրոցում անցկացվել է լոկալ ջեռուցման համակարգ։ Գարիկ Սարգսյանը ջրահովիտցիներին շնորհավորել է լուսավոր ու բարենորոգ դպրոց ունենալու կապակցությամբ և ավելացրել, որ միասնական ջանքերով դեռ շատ ծրագրեր ունեն իրականացնելու։