Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Սոյայի աճեցման ներդրումային ծրագիր Արարատի մարզում

23.01.2019

 Այսօր Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն այցելել է մարզի մի շարք համայնքներ , որտեղ առաջիկայում նախատեսվում է իրականացնել սոյայի աճեցման ներդրումային նոր ծրագիր: Մարզպետը ծանոթացել է տեղանքին և գործարարների հետ քննարկել ծրագրի մանրամասներն ու հետագա աշխատանքների սկզբունքները: Քննարկման ժամանակ շեշտվել է, որ ծրագրի հաջողությունը կախված է բոլոր կողմերի անմիջական և գործուն մասնակցությունից: Պետություն-համայնք—մասնավոր ներդում ձևաչափով համագործակցությունը կարող է նպաստել գյուղատնտեսության բնագավառի արդիականացմանն ու զարգացմանը, գյուղատնտեսության շահութաբերության մակարդակի բարձրացմանը, չօգտագործվող հողերի մակերեսի կրճատմանը, ինչպես նաև բնակիչների կենսամակարդակի բարձրացմանը:
Արարատի մարզպետի անմիջական աջակցությամբ և <Էգրիքալչուրալ թեքնոլոջիզ>> ՍՊԸ-ի միջնորդությամբ իրականացվելիք ծրագրով նախատեսվում է կատարել 300 000 ԱՄՆ դոլարի չափով սկզբնական ներդրում: Ծրագրի հաջող ընթացքի դեպքում ներդրումների ծավալը կտասնապատկվի: Առաջին փուլում մասնագետների կողմից կընտրվեն շուրջ 50 հա չափով չմշակվող կամ որպես արոտավայր օգտագործվող հողատարածքներ: Ներդրողների կողմից սոյայի աճեցման համար գյուղացիական տնտեսություններին կտրամադրվի սերմացու և պարարտանյութ, ինչպես նաև մասնագիտական խորհրդատվություն, իսկ ստացված բերքը կընդունվի վերամշակման: Ծրագրի երկրորդ փուլում նախատեսվում է կառուցել վերամշակման գործարաններ, ինչը կնպաստի նաև աշխատատեղերի ստեղծմանը: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 18:18:23