Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ ԱԻՆ Արարատի մարզային ծառայությունների գործունեության ամփոփում Արարատի մարզպետարանում

23.01.2019

 ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Արարատի մարզային ծառայությունների 2018 թվականի գործունեության ամփոփման նպատակով այսօր մարզպետարանում կայացել է աշխատանքային խորհրդակցություն, որը վարել է Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը: Խորհրդակցությանը մասնակցել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը: Հանդիպմանը ներկա են եղել ՀՀ ազգային անվտանգության և ՀՀ ոստիկանության մարզային կառույցների ղեկավարները, ՀՀ ԱԻՆ ենթակայությամբ գործող տարածքային ծառայությունների պատասխանատուները, մարզպետարանի ներկայացուցիչներ, համայնքների ղեկավարներ:
Ողջունելով մասնակիցներին և ներկայացնելով օրակարգը՝ Գարիկ Սարգսյանը խոսքը տրամադրել է ՀՀ ԱԻՆ ՓԾ Արարատի մարզային փրկարարական վարչության պետ, փ/ծ գնդապետ Արմեն Ամիրջանյանին: Իր զեկույցում վարչության պետը ներկայացրել է 2018թ. իրականացված աշխատանքները, խնդիրները, ինչպես նաև առաջարկներ արել դրանց լուծման ուղղությամբ: Արմեն Ամիրջանյանն իր ներկայացված հաշվետվության մեջ անդրադարձել է նաև համակարգում առկա բացթողումներին ու թերություններին: Խոսելով կապի ազդարարման և քաղաքացիական պաշտպանության համակարգի նախապատրաստման աշխատանքներին՝ զեկուցողը կարևորել է մարզպետարանի և համայնքների  հետ սերտ համագործակցությունը մարզային ստորաբաժանման հետ:
Այնուհետև Արարատի մարզի հակակարկտային կենտրոնի պետ Նարեկ Գալստյանը ներկայացրել է Արարատի մարզի հակակարկտային կենտրոնի կողմից կատարված աշխատանքները:
Ծավալված քննարկումից հետո ելույթ է ունեցել փրկարար ծառայության տնօրենի տեղակալը: Նշելով, որ Արարատի մարզը փրկարար ծառայության ոլորտում հանրապետության առաջատարներից է, նա շնորհակալություն է հայտնել մարզպետին և ընդգծել է մարզպետարանի աջակցության կարևորությունը աշխատանքների կազմակերպման գործում: Վրեժ Գաբրիելյանը կարևորել է նաև տեղական ինքնակառավարման մարմինների դերը բնակչության հոգսերը թեթևացնելու գործում՝ առաջարկելով ավելի հաճախ կազմակերպել կանխարգելիչ միջոցառումներ:
Անդրադարձ կատարելով նախորդ տարվա ընթացքում ծավալված աշխատանքների արդյունքներին և ամփոփելով աշխատանքային խորհրդակցությունը՝ մարզպետ Գարիկ Սարգսյանն ընդգծել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մարզային ծառայությունների, մարզպետարանի և մարզի համայնքների համագործակցված աշխատանքի կարևորությունը:
Խորհրդակցության ավարտին 2018 թվականի ընթացքում քաղաքացիական պաշտպանության և բնակչության պաշտպանության միջոցառումների պլանավորման, աշխատանքների կազմակերպման, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հետ արդյունավետ համագործակցության համար Արարատի մարզպետարանի աշխատակիցներ և մի շարք համայնքների ղեկավարներ պարգևատրվել են ՀՀ ԱԻՆ պատվոգրերով:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 18:19:20