Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Պիլոտային ծրագրի քննարկում Նարեկ համայնքում

23.01.2019

«Հայաստանի Արարատյան դաշտում հողերի չեզոք դեգրադացիայի գաղափարի իրականացում» պիլոտային ծրագրի շրջանակներում ՀՀ բնապահպանության նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի տեղակալ Ս. Բալոյանի և Կենսառեսուրսների կառավարման գործակալության պետի տեղակալ Ա.Վարդևանյանի գլխավորած աշխատանքային խումբն այցելել է Արարատի մարզի Նարեկ համայնք: Այցի նպատակն է եղել Նարեկ համայնքի ավագանուն և համայնքապետարանի աշխատակազմին նշված պիլոտային ծրագրի վերաբերյալ տեղեկատվության տրամադրումը,նախատեսված գործողությունների և շահառուների ընտրության չափորոշիչների քննարկումը, տարածքների հիմնավորումը և կարծիքների հավաքագրումը: Հանդիպմանը մասնակցել են նաև համայնքի բնակիչները:
Ներկայացնելով ծրագրի նպատակները, խնդիրները և դրանց լուծման ուղիները՝ մասնագետները նշել են, որ այն նպատակաուղղված է հողերի դեգրադացիայի կանխարգելմանը, բնակչության եկամուտների մեծացմանը, ոռոգման ջրի խնայողությանը և «Խոսրովի անտառ» պետական արգելոցի վրա մարդածին ճնշման նվազեցմանը: Դրական գնահատելով ծրագիրը՝ մասնակիցները նշել են, որ այն կնպաստի  շահառուների գիտելիքների ամրապնդմանը և բնակիչների սոցիալական վիճակի բարելավմանը: Հանդիպմանը պայմանավորվածություն է ձեռք բերվել  համայնքում կազմակերպվելիք հանրային լսումների ժամանակ ծրագիրը մեկ անգամ ևս ներկայացնել բնակիչներին:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 18:18:23