Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Կառուցվել է Դաշտաքարի մանկապարտեզը

24.01.2019

2017թ. Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի (ՀՏԶՀ) ֆինանսավորմամբ մեկնարկած Դաշտաքար համայնքի մանկապարտեզի կառուցման շինարարական աշխատանքներն արդեն իսկ ավարտին են հասցվել: 0.39 հա մակերեսի վրա կյանքի կոչվող և ժամանակակից պահանջներին համապատասխանող մանկապարտեզի կառուցման ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է   13,190.69 ԱՄՆ դոլար: Նորաոճ, գունավոր մետաղակղմինդրե ծածկույթով տանիքով կառույցը բաղկացած է նախասրահից, հանդերձարանից, տնօրենի սենյակից, 2 խմբի համար նախատեսված սենյակներից, որոնք իրենց հերթին ներառում են խաղասենյակ, ննջասենյակ, բուֆետ և սանհանգույց: Անձնակազմի և բժշկի համար նախատեսված սենյակները, մեկուսարանը, սանհանգույցն ու սննդի պահեստը, ջերմային հանգույցն ու լվացքատունը ևս ժամանակակից պահանջներից բխող շինության անբաժանելի մասն են կազմում: Ավարտին հասցված շինարարական աշխատանքներին, եղանակային բարենպաստ պայմանների դեպքում, կհաջորդեն բակի հարդարման աշխատանքները՝ ազդարարելով ծրագրի ավարտն ու նախադպրոցական կրթություն ստանալու հնարավորություն ընձեռելով դաշտաքարցի երեխաներին: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-10 11:37:46