Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի ուղերձը Բանակի օրվա կապակցությամբ

27.01.2019

Հարգելի հայրենակիցներ

Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս Հայոց բանակի օրվա կապակցությամբ, որը յուրաքանչյուր հայ նշում է հպարտորեն ու արժանապատվությամբ:

Տարբեր ժամանակաշրջաններում մեր առջև ծառացած փորձությունների դեմ մեկ բռունցք դարձած մեր ժողովուրդը միևնույն ժամանակ խաղաղասիրությամբ է դիմադրել ճակատագրի հարվածներին՝ շարունակելով արարել, ստեղծագործել ու ապրեցնել։

Փառք ու պատիվ նրանց, ովքեր իրենց կյանքն են դրել բանակի կայացմանն ու ապահովել մեր սահմանների անառիկությունը՝ մեր հերոս տղաներին, սահմանները գիշեր ու զօր պահպանող բոլոր սպաներին և զինվորներին, ում անմնացորդ նվիրումի և ոգու ամրության շնորհիվ մենք ևս արիանում ենք։

Կրկին անգամ շնորհավորելով մեր ազգային բանակի 27-ամյակը՝ մեր սահմաններին ցանկանում եմ անառիկություն և երկրին՝ խաղաղություն։


Գարիկ Սարգսյան
ՀՀ Արարատի մարզպետ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 18:19:20