Նորություններ
Հայոց բանակը 27 տարեկան է
29.01.2019
Հունվարի 28-ին Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն այցելել է Արարատ քաղաքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամաս, որտեղ մասնակցել է Հայոց բանակի 27-ամյակին նվիրված տոնական միջոցառմանը:
Շնորհավորելով հաղթանակած բանակի կազմավորման 27-րդ տարեդարձի առթիվ՝ մարզի ղեկավարը զինվորներին ու սպայական անձնակազմին մաղթել է խաղաղ և անփորձանք ծառայություն, անկոտրում կամք ու կորով:
Տոնական օրվա շրջանակներում Վայոց Ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանի հրավերով Արարատի մարզպետը նաև մասնակցել է Արենի համայնքի Ռինդ բնակավայրում Հայաստանի Հանրապետության ամենամեծ դրոշի բարձրացման արարողությանը։