Նորություններ
Պարզաբանում
29.01.2019
27.01.2019թ. «hraparak.am» կայքում զետեղված «ԵԹԵ ՄԵԶ ԼՍՈՒՄ ԵՔ, ՕԳՆԵՔ. ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԵՂԲԱՅՐՆԵՐԻ ԽՆԴՐԱՆՔԸ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ» հոդվածի կապակցությամբ Արարատի մարզպետարանը տեղեկացնում է, որ մինչ Արարատի մարզպետին տարկետման իրավունքից օգտվելու վերաբերյալ գրավոր դիմում ներկայացնելը, Արարատի մարզի Նորաշեն համայնքի բնակիչ Արկադի Թադևոսյանը եղել է մարզպետարանում, հանդիպել մարզպետի տեղակալի հետ, որից հետո վերջինս այցելել է Թադևոսյանների կացարան ու ծանոթացել պայմաններին:
Տարկետման իրավունք տրամադրելու խնդրանքով Արարատի մարզպետին ուղղված գրավոր դիմումն ուսումնասիրելուց հետո Արկադի Թադևոսյանին բանավոր և գրավոր տեղեկացվել է, որ Արարատի մարզպետարանը չունի տարկետում տալու իրավունք և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 24-րդ և 25-րդ հոդվածներին համապատասխան՝ ընտանեկան պայմաններից ելնելով տարկետում ստանալու խնդրով կարող է դիմել տարածքային զինվորական կոմիսարիատ:
Հավելենք նաև, որ տվյալ ընտանիքը, մարզպետարանի կողմից հաշվառվելով որպես սոցիալապես անապահով և կյանքի դժվարին իրավիճակում հայտնված ընտանիք, շարունակում է գտնվել Արարատի մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումների ուշադրության կենտրոնում, և միջոցներ են ձեռնարկվում ընտանիքին աջակցություն տրամադրելու համար:
ՀՀ Արարատի մարզպետարան