Նորություններ
Հանրային լսումներ Արարատի մարզի համայքներում
02.02.2019
2019 թվականի հունվար ամսին Արարատի մարզի բոլոր համայնքներում տեղի են ունեցել հանրային լսումներ, որոնց ընթացքում համայնքի բնակիչներին, ավագանու անդամներին, համայնքային ենթակայության կրթական, առողջապահական և այլ կառույցների աշխատակիցներին համայնքի ղեկավարները հաշվետվություն են ներկայացրել նախորդ տարվա ընթացքում համայնքային բյուջեի և այլ միջոցներով իրականացված ծախսերի մասին: Միաժամանակ տեղեկատվություն է ներկայացվել 2019 թվականին նախատեսվող ծրագրերի և անելիքների վերաբերյալ: Լսումներին մասնակցել են նաև Արարատի մարզպետարանի ներկայացուցիչները:


