Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

«ԱՌՈՂՋ ԱՊՐԵԼՈՒ ԻՄ ՔԱՅԼԸ»

04.02.2019

Արարատի մարզում մեկնարկել է «ԱՌՈՂՋ ԱՊՐԵԼՈՒ ԻՄ ՔԱՅԼԸ» ծրագիրը, որը իրականացվում է ՀՀ Առողջապահության նախարարության, նախարարությանը կից ՀՎԿԱԿ-ի, Արարատի և Արմավիրի մարզպետարանների և «Les Laboratories SERVIER» դեղագործական ընկերության հայաստանյան ներկայացուցչության համատեղ օգնությամբ: Գիտակրթական ծրագրի նպատակը մարզերի պասիվ ազգաբնակչության շրջանում զարկերակային գերճնշման, շաքարային դիաբետի, քրոնիկ երակային հիվանդության վաղ հայտնաբերման ու առողջ ապրելակերպի քարոզչությունն է, ընդ որում թիրախային խումբ է համարվում 25 տարեկանից բարձր քաղաքային և գյուղական պասիվ ազգաբնակչությունը:
Բնույթով բացառիկ այս ծրագրի շրջանակներում վերապատրաստվելու են մարզի տարբեր առողջապհական հիմնարկների մասնագետները, որոնցից յուրաքանչյուրն իրականացնելու է զարկերակային ճնշման չափում, գլյուկոմետրիա, ինչպես նաև հարցերի ու զննման միջոցով քրոնիկ երակային հիվանդությունների ախտանիշների հայտնաբերում:
Արարատի մարզում կայացած առաջին հանդիպման ընթացքում, ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ ԱՆ կից ՀՎԿԱԿ-ի փոխտնօրեն Դավիթ Պետրոսյանը, «Les Laboratories SERVIER» ընկերության հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Գագիկ Վելիջանյանն ու տարածաշրջանային ծրագրերի կոորդինատոր Դավիթ Կարապետյանը:
Մանրամասը ներկայացվել են ծրագրի նպատակները, ինչպես նաև ազգաբնակչության շրջանում առողջ ապրելակերպի քարոզչության և մասսայականացման կարևորությունը:
«ԱՌՈՂՋ ԱՊՐԵԼՈՒ ԻՄ ՔԱՅԼԸ» ծրագրի րարատի մարզում անցկացվելու է 2 ամիս, ավարտին ՀՀ ԱՆ, ՀՎԿԱԿ և մարզպետարանի հետ համատեղ հավաքագրված տվյալներով կատարված վերլուծություններից հետո իրականացվելու է ամբողջական արդյունքների քննարկում և լուսաբանում:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 18:18:23