Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հանդիպում մարզի անասնաբույժների հետ

07.02.2019

Մարզպետարանն այսօր իր հարկի տակ էր հավաքել մարզի անասնաբույժներին։ Մարզպետարանում էր նաև «ԱրՏոպ» ընկերությունը։ Գյուղատնտեսական ոլորտում մասնագիտացված ռուսական այս ընկերությունն արդեն 6 ամիս է, ինչ իր գործունեությունն է ծավալում ՀՀ-ում՝ փորձելով օգտակար լինել հայ գյուղացուն։ ՌԴ-ից ժամանած խումբը մարզի անասնաբույժների համար գիտելիքներով լի թղթապանակով էր եկել։ Ռուս և հայ անասնաբույժները փորձի փոխանակում արեցին՝ հույս հայտնելով, որ այս մարզում ընկերության հետ համագործակցությունն ամուր շարունակություն կունենա։ ՌԴ-ից ժամանած մասնագետները Հայաստանում արդեն անցել են գործի։ Հանդիպել են ֆերմերներին, անասնաբույժներին՝ անցկացնելով համապատասխան անվճար կոնսուլտացիա։ Սակայն, այսքանով չի սահմանափակվում ընկերության առաջարկությունը։ Հայ մասնագետները նույնպես կարող են ռուսական հայտնի ընկերության անդամ դառնալ։ Հանդիպման ներկաները կազմակերպիչներին փոխանցեցին իրենց տվյալները, ցանկացողների հետ առաջիկայում կրկին հանդիպում կկազմակերպվի, իսկ համապատասխան ատեստացիա անցնելուց հետո կկարողանան վարձատրման հիմունքով աշխատանքի անցնել տվյալ ընկերությունում։ Հայ մասնագետները կապող օղակ կլինեն ընկերության և հայ համայնքների միջև՝ փորձելով էլ առավել շահավետ լինել իրենց մարզին ու գյուղացուն։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 18:19:20