Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Փոխմարզպետն ու Կրթության բաժնի պետը եղել են Զանգակատան միջնակարգ դպրոցում, ծանոթացել խնդրին

13.02.2019

Արարատի փոխմարզպետ Արտավազդ Նազարեթյանն ու մարզպետարանի  կրթության բաժնի պետ Ալբերտ Մկրտչյանը եղել են Զանգակատան միջնակարգ դպրոցում, հանդիպում ունեցել դասադուլ իրականացնող աշակերտների ծնողների հետ։
Ծնողների խոսքով՝ դժգոհության առիթը դպրոցի գործող տնօրեն Թամարա Հովհաննիսյանի «կոշտ վերաբերմունքն է»։

Ալբերտ Մկրտչյանն ու Արտավազդ Նազարեթյանը ծնողներին հորդորել են երեխաներին չներքաշել այդ խնդրի մեջ, թույլ չտալ տուժի նրանց ուսուցումը, իսկ դժգոհությունների համար գրություն ուղարկել մարզպետարան, որտեղ հիմքային ուսումնասիրություն կարվի և լուծում կտրվի առաջացած խնդրին։
Նշենք, որ երեկ 60 աշակերտ դասերին չեն ներկայացել, իսկ այսօր՝ ավելի քան տաս աշակերտ։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 18:19:20