Նորություններ
Լուսառատցիները Արարատի մարզպետարանում էին․ բարձրացրած խնդիրները լսել է մարզպետ Գարիկ Սարգսյանը
13.02.2019

Արարատի մարզի Լուսառատ գյուղի բնակիչները՝ գյուղապետ Դանիել Հակոբյանի գլխավորությամբ, այսօր մարզպետարանում էին։
Գյուղացիների մի շարք դժգոհությունները, հարցերը լսել է Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը։ Հանդիպմանը ներկա էին նաև ռուս սահմանապահները:
Լուսառատցիների հարցերն ու դժգոհությունները կապված են սահմանային չեզոք գոտում գտնվող մշակովի հողերի հետ։
Մարզպետ Գարիկ Սարգսյանն ու սահմանապահները խոստացան առաջացած խնդիրներին հնարավորինս շուտ լուծում տալ։